Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աննա Դանիբեկյանի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

21:00, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
Աննա Դանիբեկյանի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ․ տեղեկացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

3868 | 1
Facebook