Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Washington Post-ը բացահայտել է 2017 թվականին Լավրովի և Թրամփի հանդիպման «գաղտնազերծված մանրամասները»

21:10, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
Washington Post-ը բացահայտել է 2017 թվականին Լավրովի և Թրամփի հանդիպման «գաղտնազերծված մանրամասները»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2017 թվականին Օվալաձև աշխատասենյակում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ չի անհանգստանում ԱՄՆ-ի ընտրություններին Մոսկվայի միջամտության համար, քանի որ Վաշինգտոնը նույնն անում է նաև այլ երկրներում, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով իր երեք աղբյուրներին:

Reuters-ը հարցմամբ դիմել է Սպիտակ տուն՝ պահանջելով մեկնաբանություններ, սակայն Սպիտակ տունը չի արձագանքել:
     Հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 10-ին: Սա ԱՄՆ նախագահի առաջին հանդիպումն էր ռուս պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի իրավիճակը և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը: Թրամփի և Լավրովի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե:

5004 | 0
Facebook