Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է

12:20, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»:

Նշենք, որ Մութաֆյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է: Ավելի վաղ MAMUL.amանդրադարձել էր տարիներ առաջ նրա նկատմամբ հարուցված քրգործին:

14890 | 1
Facebook