Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին մի քանի փողոցներ փակ են լինելու

03:05, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
Սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին մի քանի փողոցներ փակ են լինելու

Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
     Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

13277 | 0
Facebook