Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գորիսի չիրացված այցեքարտը

09:10, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
Գորիսի չիրացված այցեքարտը

Ձորերով, կիրճերով, ապառաժներով աչքի ընկնող Գորիսն ունի հարուստ բնական մշակութային ժառանգություն։ Դե իհարկե, խոսքը ստորերկրյա խոռոչների՝ քարանձավների մասին է։ Այդ ռեսուրսը շատ երկրներ վաղուց արդեն նպատակային օգտագործում են՝ որպես ճանաչողական տուրիզմի զարգացման լավագույն միջոց, ինչը չի կարելի ասել Գորիսի մասին։

Հին Գորիսը իր տեսակով կարելի է համարել թանգարան բաց երկնքի տակ, ներկայացնում է Զանգեզուր TV-ն:

Այդ բացառիկ գանձը, ինչպես քարանձավագետ Սամվել Շահինյանն է ասում, Գորիսը չի օգտագործել․ «Այն ճարտարապետությունը, որն ունի Գորիսը, ծնվել է դարերի ընթացքում, ձևավորվել ժողովրդի անմիջական մասնակցությամբ ու նաև նրա շինարար ձիրքի շնորհիվ։ Առանձնահատուկ է, տարբերվող հանրապետության մյուս բոլոր բնակավայրերում եղած տնաշինությունից։ Պատճառը նախ այն է, որ ապարները, որոնց մեջ փորվել են քարանձավները, յուրահատուկ են, հրաբխանստվածքային, հեշտ փորվող, ամուր ու սեյսմակայուն։ Այս տիպի ապարների մեջ փլուզումները անհամեմատ քիչ են լինում»,- բացատրում է Սամվել Շահինյանը։

Հայկական լեռնաշխարհում անհամեմատ մեծ թիվ են կազմում քարանձավային բնակավայրերը և առանձին, տարբեր նշանակության և գործառույթների համար նախատեսված ստորգետնյա կառույցները: «Օրինակ՝ այս մի համալիրը, դատելով կառուցվածքից, ճարտարապետությունից, օգտագործված տարածքներից, ինչպես նաև հորերի քանակից ու թոնրի մեծությունից, կարելի է վստահորեն ասել, որ գործ ունենք նահապետական ընտանիքի մեծ տան հետ։ Տեսեք՝ երեք հարթության վրա կառուցված բնակարաններ են, ամբողջը արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն առաջացնող երևույթ է»,- մատնացույց անելով կիսավեր քարանձավը՝ պատմում է մասնագետը։

Տևական ժամանակ անուշադրության մատնված քարանձավները Գորիսի համայնքապետարանը վերջին մի քանի տարիներին է սկսել վերակառուցել։ Իրականացվող մեծածավալ աշխատանքները նպատակ ունեն Գորիսը զբոսաշրջության համար ավելի գրավիչ դարձնել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6214 | 0
Facebook