Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի «ճնշումը» Զելենսկու վրա. իրազեկողը մանրամասներ է հայտնել

21:05, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Թրամփի «ճնշումը» Զելենսկու վրա. իրազեկողը մանրամասներ է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր փոխնախագահ Մայք Փենսին չեղյալ համարել նախատեսված այցն Ուկրաինա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման արարողությանը: Այս մասին պատմել է ԱՄՆ հետախուզական աշխատակիցը, ով հայտնի գործով իրազեկողն է։ Նրա տված ցուցմունքների ամբողջական տեքստը հայտնվել է ԱՄՆ Հետախուզական հանձնաժողովի կայքում:

«Ես ԱՄՆ պաշտոնյաներից իմացա, որ 2019-ի մայիսի 14-ին Թրամփը հանձնարարել է փոխնախագահ Փենսին չեղյալ հայտարարել մայիսի 20-ին Զելենսկու երդմնակալության արարողության մասնակցությունը. պատվիրակությունը ղեկավարել էր էներգետիկայի նախարար Ռիք Փերին»,-հայտնել է իրազեկողը:
     Ըստ նրա՝ Թրամփը չի ցանկացել հանդիպել Զելենսկուն, քանի դեռ չի հասկացել, թե ինչպես է Զելենսկին որոշումներ կայացնում հօգուտ ԱՄՆ նախագահի:

3894 | 0
Facebook