Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Խաժակյանն ու Անի Սամսոնյանը՝ Տարոն Մարգարյանի օրենսդրական «կոստյումի» մասին

11:45, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Դավիթ Խաժակյանն ու Անի Սամսոնյանը՝ Տարոն Մարգարյանի օրենսդրական «կոստյումի» մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ՏԻՄ ընտրություններում ավագանու լիազորությունների սահմանափակման հարցին։ «Երևանի ՏԻՄ օրենքի և Տարոն Մարգարյանի կոստյումի մասին»,- տեսանյութը մակագրել է Դավիթ Խաժակյանը։

«Եթե հիշում եք 2018թ․ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ ձեռնարկեց, ըստ որի սահմանափակում էր ավագանու լիազորությունները մի շարք հարցերում»,- ասաց Անի Սամսոնյանը՝ նշելով, որ երբ փոխվեց իշխանությունը, իրենք հույս ունեին, որ ավագանու լիազորությունները հետ կբերեն, ինչը տեղի չունեցավ։

«Գրությամբ դիմել ենք Ազգային ժողովին և հույս ունենք, որ Ազգային ժողովն այս հարցում ողջախոհ կգտնվի»,- շարունակեց Ա․ Սամսոնյանը՝ հավելելով, որ ներկայիս քաղաքապետն օրենքում փոփոխություններ կատարելը չի ընդունում, ինչի համար խոչընդոտ են հանդիսանում վերջինի «ամբիցիաներն» ու «վախերը»։

5089 | 0
Facebook