Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

14:15, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

Այսօր երեկոյան Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Բացի այդ, երեկոյի ընթացքում ժամանակավորապես կարգելվի զբոսաշրջիկների մուտքը աշտարակ:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Շիրակն ստանձնել էր 1995 թվականից մինչև 2007 թվականը։ Նա կյանքից հեռացավ սեպտեմբերի 26-ի առավոտյան: Նախկին նախագահը 86 տարեկան էր: «Այսօր 21:00-ից Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն` ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև աշտարակի այցելուների համար այն փակ կլինի, մենք չենք կարող ապահովել մեր հյուրերի անվտանգությունը, երբ լույսերն անջատված են»,- հայտնել է զրուցակիցը՝ РИА Новости գործակալությանը:

6836 | 0
Facebook