Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն ստանձնել է լրագրողի սպանության պատասխանատվությունը

04:10, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն ստանձնել է լրագրողի սպանության պատասխանատվությունը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել իր կառավարման օրոք, հաղորդում է PBS գործակալությունը:

«Դա տեղի է ունեցել իմ կառավարման օրոք: Դրա համար ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է ընկնում»,- ասել է արքայազնը: Այն հարցին, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ առանց նրա իմացության, արքայազնը հայտարարել է, որ իր թագավորությունում կա երեք միլիոն ծառայող և քսան միլիոն հպատակ, այդ թվում նաև՝ պաշտոնյաներ, ովքեր ունեն կառավարական օդանավերի հասանելիություն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի քննիչների ապացույցները թույլ են տվել ենթադրելու, որ Սաուդյան Արաբիայի արքայազնը ներգրավված է եղել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ։

8470 | 0
Facebook