Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

14:20, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ.
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է BFM հեռուստաընկերությունը: Նա 86 տարեկան էր:
     Ֆրանսիայի նախկին նախագահը հոսպիտալացվել էր թոքերի վարակ ախտորոշմամբ։

Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու Փարիզի երկարամյա քաղաքապետը:

Ներկայացնում ենք Ժակ Շիրակի՝ «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցից մի հատված՝ 2006թ. Հայաստան մեկնելու նախօրեին: «Հայաստան գնալը հասարակ բան չէ: Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել: Հայաստանը շատ հին քաղաքակրթություն է և շատ երիտասարդ ժողովրդավարություն: Քանի որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, նա ցանկանում է ուղեկցել Հայաստանին քաղաքական արդիականացման իր ընթացքում, ցանկանում է նրան օգնել կառուցելու հանրային ազատությունները երաշխավորող պետություն... Հայաստանն արժանի է, որպեսզի իր ժողովուրդը նվիրված լինի իրեն»:

15919 | 0
Facebook