Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին զարմացած է մնացել Թրամփի հետ հեռախոսազրույցի իր հատվածի հրապարակումից

11:45, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ.
Զելենսկին զարմացած է մնացել Թրամփի հետ հեռախոսազրույցի իր հատվածի հրապարակումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը:

«Բայց մենք բոլորս միասին կարդացինք, որ նրանք ցանկանում են հրապարակել արձանագրությունը: Ես պարզապես կարծում էի, որ նրանք կհրապարակեն միայն իրենց մասը»,- հայտնել է Զելենսկին:
     Լրագրողները Զելենսկուց հետաքրքրվել են՝ արդյոք Թրամփը խորհրդակցե՞լ է նրա հետ նախքան զրույցի սղագրության հրապարակումը։ Զելենսկին պատասխանել է, որ մինչ այդ Թրամփի հետ խոսակցություններ չի ունեցել: «Սա իմ առաջին հանդիպումն էր Թրամփի հետ»,- հավելել է նա:

5230 | 0
Facebook