Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը համաձայնել է հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցի արձանագրությունը

16:05, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
Թրամփը համաձայնել է հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցի արձանագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հրապարակել Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ամբողջական արձանագրությունը, այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում։ «Ես այժմ ներկայացնում եմ ԱՄՆ-ը ՄԱԿ-ում, բայց թույլ եմ տվել վաղը հրապարակել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ իմ հեռախոսազրույցի ամբողջական, գաղտնազերծված և չխմբագրված արձանագրությունը: Կտեսնեք, որ դա շատ ընկերական և բացարձակապես տեղին զանգ է եղել»,- գրել է Թրամփը Twitter-ում:

«Ոչ մի ճնշում չկա, և, ի տարբերություն Ջո Բայդենի և նրա որդու պատմությանը, չկա «ծառայություն՝ ծառայության դիմաց»,- նշել է Թրամփը:

3731 | 0
Facebook