Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Դիմել եմ Արայիկ Հարությունյանին՝ Ջրաշեն և Լեռնավան համայնքներում նախակրթարաններ ունենալու խնդրով». Ա. Սամսոնյան

05:10, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ.
«Դիմել եմ Արայիկ Հարությունյանին՝ Ջրաշեն և Լեռնավան համայնքներում նախակրթարաններ ունենալու խնդրով». Ա. Սամսոնյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մարզային այցերի ընթացքում Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքի բնակիչները բարձրացրել են իրենց համայնքներում նախակրթարաններ ունենալու խնդիրը։

Դիմել եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Ինձ տեղեկացնում են, որ մշակել են «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգի» նախագիծ, համաձայն որի ձևավորվելու է նոր համայնքահեն այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող, ցածր արժողությամբ նախադպրոցական հաստատություն, որը կապահովի այն համայնքների երեխաների նախակրթությունը, որտեղ մանկապարտեզներ չկան, այդ թվում՝ Ջրաշենի և Լեռնավանի։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2022 թվականին»։

| | |
1125 | 0
Facebook
COMMENT.am