Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ես հիմա դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկողություն իրականացնող դատախազին». Արթուր Դավթյան

14:50, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
«Եթե ես հիմա դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկողություն իրականացնող դատախազին». Արթուր Դավթյան

«Եթե ես հիմա դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկողություն իրականացնող դատախազին: Երբ դատախազը կիրականացնի իր դատավարական գործառույթները, և երբ ես ինքս կլինեմ Գլխավոր դատախազի գործառույթներ իրականացնող, այդ ժամանակ ձեզ հետ կկիսվեմ». սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարցին: Ա. Դավթյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Դ. Սանասարյանի քրեական գործը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ԱԱԾ-ն մերժել էր Դ. Սանասարյանի փաստաբանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Դրանից հետո նրանք դիմել էին Գլխավոր դատախազություն:

Ավելի վաղ MAMUL.am-ն անդրադարձել էր շրջանառվող լուրերին, ըստ որի՝ Դ. Սանասարյանը շուտով կվերականգնվի ՊՎԾ ղեկավարի պաշտոնում:

6318 | 0
Facebook