Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստե՞լ է թագուհուն. բրիտանական դատարանը դուրս է եկել Ջոնսոնի դեմ

17:05, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
Ստե՞լ է թագուհուն. բրիտանական դատարանը դուրս է եկել Ջոնսոնի դեմ

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը սատարել է ընդդիմությանը՝ անօրինական ճանաչելով Միացյալ Թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Գերագույն դատարանը կառավարության որոշումն անվանել է «ապօրինի և անօգուտ»: Խորհրդարանականները կարծում են, որ ստել է թագուհուն, և այս քայլի նպատակն է խորհրդարանին «հեռացնել» Brexit-ի քննարկումից, հայտնում է BBC-ն: Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը հայտարարել է, որ այս որոշումը Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն Է:

4190 | 0
Facebook