Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Դավթյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

13:10, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
Արթուր Դավթյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

«Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան, ցուցմունք էր տալու, հարցեր էին հնչելու նաև դատարանում, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետի մահվան դեպքին:

Ինչ վերաբերում է որոշ կայքերի հրապարակումներին, ըստ որի՝ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել ու այս առումով շրջանառվում է իր և ՀՔԾ պետի անունը, Դավթյանն ասաց. «Ցանկացած ողջամիտ մարդ էդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23:59-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
     Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

8027 | 0
Facebook