Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ որտեղ կկայանան Չեմպիոնների լիգայի եզրափակիչները

23:45, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի է՝ որտեղ կկայանան Չեմպիոնների լիգայի եզրափակիչները

Հայտնի է դարձել՝ որտեղ կկայանան Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջիկա եզրափակիչները։ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Սանկտ Պետերբուրգում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրափակիչը կկայանա «Զենիթ»-ի տնային մարզադաշտում՝ «Գազպրոմ Արենա»-ում, որը տեղավորում է 68 հազար հանդիսական։

Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը կընդունի Մյունխենի «Բավարիա»-ի «Ալյանց Արենա» մարզադաշտը, իսկ 2023-ինը՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը։

9474 | 0
Facebook