Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային և Հարավային Կորեաները ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն

16:35, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Հյուսիսային և Հարավային Կորեաները ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն

Հյուսիսային Կորեան՝ ԿԺԴՀ-ն հաստատել է, որ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպում կանցկացնի Հարավային Կորեայի հավաքականի հետ։ Այն կկայանա հոկտեմբերի 15-ին՝ Փհենյանում։

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեան ընդգրկված են ԱԱ-2022-ի ընտրական փուլի միևնույն խմբում, որում ընդգրկված են նաև Լիբանանը, Թուրքմենստանը և Շրի Լանկան։

Հիշեցնենք՝ թեև կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց սպորտում պահպանում են միասնականությունը։ Այսպես, կողմերը պայմանավորվել են համատեղ հանդես գալ Տոկիո-2020 օլիմպիական խաղերին: Նրանք համատեղ թիմեր կներկայացնեն կանանց բասկետբոլում, կանոեում և ակադեմիական թիավարությունում: Բացի այդ, կողմերը քննարկում են 2032 թվականի օլիմպիական խաղերն անցկացնելու համատեղ հայտ ներկայացնելու հարցը:

Հիշեցնենք նաև, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները Փհենչհան-2018 օլիմպիական խաղերին հանդես են եկել մեկ դրոշի ներքո։ Կորեայի միավորված հանրապետության օրհներգն էր «Արիրան» ժողովրդական երգը։

7927 | 0
Facebook