Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի հավաքականը կարող է հեռացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունից

15:10, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի հավաքականը կարող է հեռացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունը՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ ծագած խնդիրների պատճառով։

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, սկսել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը WADA-ին անդամակցությունից զրկելու գործընթացը։

Հիշեցնենք, որ վտանգի տակ է ոչ միայն ֆուտբոլի հավաքականը, այլև օլիմպիական հավաքականը, որը բաց կթողնի Տոկիո-2020 օլիմպիական խաղերը, եթե WADA-ն շարունակի Ռուսաստանի հակադոպինգային գործակալության դեմ գործընթացը։ Ռուսական կողմն ունի 3 շաբաթ՝ խնդիրը լուծելու համար։ WADA-ի կողմից գործի քննությունը կկայանա հոկտեմբերի 23-ին։

9690 | 0
Facebook