Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածը Սեդա Սաֆարյանին այնքան էլ համոզիչ չի թվում

13:55, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածը Սեդա Սաֆարյանին այնքան էլ համոզիչ չի թվում

«Քննչական կոմիտեին նախաքննական մարմինը յուրաքանչյուր դեպքով առաջ է քաշում բազմաթիվ վարկածներ, որոնց ստուգման ուղղությամբ կատարվում է քննություն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե Քննչական կոմիտեն ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների քննության շրջանակում ինքնասպանության դրդելու վարկածից բացի՝ այլ վարկածներ դիտարկո՞ւմ է:

Հիշեցնենք՝ Հ. Հարությունյանը 2003-ից 2008 թվականը զբաղեցրել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: 2019-ի մարտին Հարությունյանը հարցաքննվել էր Մարտի 1-ի գործի շրջանակում և ուներ վկայի կարգավիճակ:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն «Արարատնյուզ»-ի հետ զրույցում ասել է, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածն իրեն այդքան էլ չի համոզում. «Հայկ Հարությունյանը գիտեր, որ առանցքային դեր ունի 2008 թվականի դեպքերին: Նա այն մարդն էր, որ մոտ էր կանգնած Ռոբերտ Քոչարյանին: Մարտի 1-ի գործի այն հատվածը, որը վերաբերում է ոստիկանության ուժերին, նա է համակարգել: Հետևաբար, նրա հարցաքննվելը դատարանում շատ կարևոր էր»,- հիշեցրել է փաստաբանը: Նրա կարծիքով՝

Հայկ Հարությունյանը գուցե նաև հոգնած լիներ այս իրավիճակից: Մարտի 1-ի գործի վկաները պատրաստ չեն հարցաքննվելու, նրանց այս հարցաքննությունը կարող է դժոխք թվալ:

12543 | 0
Facebook