Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ աշխարհ ու աշխար բառերի գործածության մասին

22:15, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ աշխարհ ու աշխար բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «ԱՇԽԱՐՀ-ն ու ԱՇԽԱՐ-ը մի Հ-ով են բաժանված

ԱՇԽԱՐՀ ՝ նշանակում է՝ թագավորություն, իշխանություն: Ծագել է իրանյան «իշխել» արմատից:
     ԱՇԽԱՐ՝ նշանակում է՝ ողբ, լաց կոծ: ԱՊԱՇԽԱՐԵԼ բառի հիմքում ընկած է ԱՇԽԱՐ-ը: Այդ պատճառով է, որ ԱՊԱՇԽԱՐԵԼ-ը, որ նշանակում է «զղջալ, մեղքը քավել, չարչարանք կրել», գրվում է առանց Հ-ի:
     Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ ԱՇԽԱՐՀ-ն առաջացել է ԱՇԽԱՐ բառից. «Աշխարհ կոչի աշխար և սուգի և տրտմության հովիտ», «Աշխարհականն աշխարական ասի և աշխարհն սգոյ և աղէտի անուն է, զի աշխարելի է աշխարհականն»»:

| | |
1673 | 0
Facebook
COMMENT.am