Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին կոռուպցիայի դեմ առաջարկում է պայքարել ֆլեշմոբի օգնությամբ

20:05, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Զելենսկին կոռուպցիայի դեմ առաջարկում է պայքարել ֆլեշմոբի օգնությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ում տեսաուղերձ Է տեղադրել և կոչ արել ուկրաինացիներին կոռուպցիայի դեմ պայքարել ֆլեշմոբ անցկանցնել: «Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել: Դա անելու համար ձեզ հարկավոր չէ որևէ տեսանյութ նկարել, հարկավոր չէ որևէ հեշթեգ տեղադրել: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բան՝ օրենքով ապրել»,-հայտարարել է Զելենսկին: Նա բացատրել է, որ կառավարությունը չի կարողանա վերականգնել Ուկրաինայի տնտեսությունը, եթե բոլոր քաղաքացիները չվճարեն հարկերը, հաղորդում է РБК-ն:

3872 | 0
Facebook