Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2008-ի մարտի 1-ին Հարությունյանը ոստիկանապետ էր և Մարտի 1-ի գործով՝ վկա

10:20, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
2008-ի մարտի 1-ին Հարությունյանը ոստիկանապետ էր և Մարտի 1-ի գործով՝ վկա

Ինչպես արդեն հայտնել էինք, կեսգիշերին մոտ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Տեղեկացնենք, որ նա 2003-ից 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: 2019-ի մարտին Հարությունյանը հարցաքննվել էր Մարտի 1-ի գործի շրջանակում և ուներ վկայի կարգավիճակ:

Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը մինչև մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել:

6613 | 0
Facebook