Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվի

10:35, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ինչպես հանրության, այնպես էլ իշխող կուսակցության շրջանակներում։ Անհանգստության հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ վերջինը, իր խոսքերի համաձայն, պատրաստ է հրապարակել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ և ընդամենը մեկ օր անց հանդիպումներ է ունեցել նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Մոսկվայում։ Ասում են, որ իշխող կուսակցությունը որոշել է անզիջում վերաբերմունք դրսևորել և խստագույնս պատժել Արթուր Վանեցյանին։ Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում ԱԱԾ-ում լայնամասշտաբ ստուգումներ կսկսվեն և գործ կհարուցվի Արթուր Վանեցյանի դեմ։ Ընդ որում, ուսումնասիրությունների գործը հանձնարարվելու է Դավիթ Սանասարյանին, որը շուտով կվերականգնվի իր նախկին պաշտոնում և «մեծ հաճույքով» կզբաղվի «իր գլխին սարքողի» գործերով։ Ասում են նաև, որ այդ կերպ Փաշինյանը փորձելու է ցուցադրել իշխանության իրական ուժը հենց իր աջակիցների շրջանում և մեկընդմիշտ լուծել դավաճանության պատրաստ կողմնակիցների հարցը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
79144 | 1
Facebook