Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սանասարյանը կվերականգնվի ՊՎԾ պետի պաշտոնում

09:20, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Սանասարյանը կվերականգնվի ՊՎԾ պետի պաշտոնում

Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններից հետո, այժմ արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Դավիթ Սանասարյանին վերականգնել իր նախկին՝ ՊՎԾ պետի պաշտոնում։ Ասում են, որ այդ հարցը գրեթե կարգավորված է, քանի որ Փաշինյանին ներկայացվել են ահներքելի փաստեր այն մասին, որ ամիսներ առաջ հեմոդիալիզների սարքերի հետ կապված պատմությունը և Սանասարյանի լիազորությունների վաղաժամ դադարեցումն ընդամենը Սանասարյան-Վանեցյան լարված հարաբերությունների արդյունք էին և, որ, դրանում, իր "սև գործը" կատարել էր հենց Արթուր Վանեցյանը։ Ասում են նաև, որ Սանասարյանին հանձնարարվելու է մանրակրկիտ ուսումնասիրել Արթուր Վանեցյանի ղեկավարման ժամանակահատվածում ԱԱԾ գործունեության ստուգման և չարաշահումների բացահայտման գործը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
48124 | 2
Facebook