Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը բացառել է Ուկրաինայի հետ անմիջական պատերազմի հնարավորությունը

15:35, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը բացառել է Ուկրաինայի հետ անմիջական պատերազմի հնարավորությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բացառել է Ուկրաինայի հետ անմիջական ռազմական բախման հնարավորությունը: Այս մասին Շոյգուն հայտարարել է «Московский комсомолец» ռուսական հրատարակությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ կա՞ արդյոք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնածավալ ռազմական բախման վտանգ, Շոյգուն պատասխանել է, որ նա չի էլ մտածում նման սցենարի մասին:

«Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այդ մասին: Ես իսկապես հուսով եմ, որ ուկրաինացի ժողովուրդը և ուկրաինական իշխանությունները ունեն կամք, ուժ և կարողություն սառեցնելու այն տաք գլուխները, որոնք կոչ են անում նման հիմարություններ և խենթություններ: Միայն ափսոսում եմ, որ նախկինում դա չի արվել»,-հայտարարել է Շոյգուն:
     Շոյգուն նաև հավելել է, որ իր մոր հարազատները Ուկրաինայից են, և նրա պապը թաղված է այստեղ: Շոյգուն մկրտվել է Կադիևկա քաղաքի (նախկինում Ստախանով-խմբ.) եկեղեցիներից մեկում, որն այժմ գտնվում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անջատողականների տիրապետության տակ:

3631 | 0
Facebook