Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց տնտեսվարողներին պարտքերը վերադարձնելու օրինագիժը

12:50, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
ԱԺ-ն ընդունեց տնտեսվարողներին պարտքերը վերադարձնելու օրինագիժը

Սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 93 կողմ ձայներով ընդունեց «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» օրինագիծը։

Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է պետության կողմից տնտեսվարողներին վերադարձնել ԱԱՀ գծով դեբետային պարտքերը՝ դրանք հետագայում տնտեսության մեջ ներարկելու համար: Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ խոսքը մինչև 2017թ. հուլիսի 1-ը առաջացած պարտքերի մասին է:

Վերադարձման ենթակա գումարի չափը հասնում է 56 միլիարդ 443 միլիոն դրամի:

3790 | 0
Facebook