Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ որ դեպքում Վալվերդեն պաշտոնանկ կարվի

12:35, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի է՝ որ դեպքում Վալվերդեն պաշտոնանկ կարվի

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մոտ է պաշտոնանկ արվելուն։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը պաշտոնանկ կանի մասնագետին, եթե Լա Լիգայի առաջիկա երկու խաղերում թիմը միավոր կորցնի։

Հիշեցնենք՝ Վալվերդեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2017-ի ամռանը։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնա»-ն երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ Իսպանիայի գավաթակիր, ևս մեկ անգամ՝ Սուպերգավաթակիր։

8661 | 0
Facebook