Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սանկտ Պետերբուրգում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

12:30, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
Սանկտ Պետերբուրգում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Սեպտեմբերի 21-ի գիշերը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆրուզենսկիյ թաղամասում հայերի և դաղստանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է Фонтанка կայքը: Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում: Հաղորդվում է, որ նորակառույց «Проспект Славы» մետրոկայարանի մոտ հավաքվել է մոտավորապես 16 մարդ: Փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի, երբ մասնակիցներից մեկը դանակ է հանել ու սկսել թափահարել: Արդյունքում 5 մարդ հայտնվել է հիվանդանոցում»,- փոխանցում է կայքը: Հայտնի է, որ վիրավորների թվում կան նաև հայեր:

8202 | 0
Facebook