Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպան էդպիսի բան անի՞. դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը». Նիկոլ Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

00:15, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
«Սպան էդպիսի բան անի՞. դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը». Նիկոլ Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետն այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը և աղմկահարույց հայտարարությանը.

«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հասկանում եք չէ՞՝ դա ինչ է նշանակում. դա, մոտավորապես, կարող է նմանվել..., դա շատ վատ դեպք ա... և դա պետք է հետաքննվի...»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի իմացել, որ Վանեցյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ԱԱԾ-ի պաշտոնական կայքում:

«Սպան էդպիսի բան անի՞. էդ ի՞նչ ա... Դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը»,- եզրափակեց նա:

Նշենք, որ հայտարարության հրապարակումից երկու օր անց՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ԱԱԾ ֆեյսբուքյան էջից:

21393 | 2
Facebook