Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան

23:45, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան

«Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա խնդրանքը բավարարել»,- այսօր, ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել բացառապես ՀՀ քաղաքացիների միջոցով:

Որևէ արտաքին ուժ, վարչապետի խոսքով, չի միջամտել հեղափոխությանը:

«Այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ պլանավորում են այդ հեղափոխությունները և անում, նրանք պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե էս հեղափոխությունը մենք չենք արել, էդ ո՞վ ա համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անի հեղափոխություն: Էնպես որ, ես բոլորին կոչ եմ անում և խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանաքային սեղանների տակ մտած, նրանք գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես է արել: Էս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոսին կամ նման ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»,- ասաց վարչապետը:

| | |
7309 | 0
Facebook
COMMENT.am