Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուժեղ պետություն ասելով պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն». ՀՀ վարչապետ

23:20, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Ուժեղ պետություն ասելով պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն». ՀՀ վարչապետ

«Ընթացիկ ամենակարևոր խնդիրը Սփյուռք-Հայաստան սահմանը վերացնելն է»,- այսօր Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Լոս Անջելեսի հայությանն ուղղված գլխավոր մեսիջը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է։

«Բոլոր հարցերը, որոնք կան մեր ազգային օրակարգում, դրանք ուժեղ պետության լուծելիք հարցեր են, իսկ ուժեղ պետություն ասելով՝ պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն։ Եթե մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, նրանք, ովքեր ցանկանում են այլ կերպ անվանել, մենք բացարձակապես դեմ չենք, բայց կարծում ենք՝ այս փուլում շատ կարևոր է, որ այն դինամիկան, որ ունենք ՀՀ տնտեսության մեջ, կարողանանք վերածել տնտեսական մոմենտումի, որը հնարավորություն կտա Հայաստանը բարձրացնել նոր հարթության վրա»,-ասաց վարչապետը:

2848 | 0
Facebook