Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շղթայական ավտովթար՝ Երևանում

19:25, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
Շղթայական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 GX 988 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված Opel Zafira մակնիշի 36 FR 327 համարանիշի ավտոմեքենային: Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: Նա բժիշկներին հայտնեց, որ ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ ոչ կայանված Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Խ.-ն: 2 Mercedes-ներն ու Opel Zafira-ն վերածվել են մետաղե ջարդոնի:

13063 | 0
Facebook