Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քուրիկ ջան, գնացքը գնացել է, արթնացիր». Կարինե Հարությունյան

21:45, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Քուրիկ ջան, գնացքը գնացել է, արթնացիր». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր, Աճեմյան Կարինեն ո՞վ է, որ խելքներդ դրել եք դրա խելքին: «Օրրան» թերթում գովազդային գործակալ էր աշխատում, բայց չաշխատեց, ու որքան հիշում եմ՝ գովազդ բերելու շնորհք չուներ, չգիտեմ՝ ոնց էր ընդունվել, արագ ազատեցին: Մի քանի տարի անց հայտնվեց ՀՀԿ ցուցակում: Ըստ երևույթին՝ հասկացել էր, որ ուրիշի ապրանքը գովազդելու փոխարեն լավ կլինի ինքնագովազդով զբաղվի: Էդպես դարձավ կարկառուն ՀՀԿ-ական: Սկզբից խոսել էլ չգիտեր, կամաց քիչումիչ լեզուն բացվեց: Ամուսնուն լավ դերեր ապահովեց թատրոնում (բա ոնց, դեպուտատի ամուսին էր), արտասահմաններ գործուղման էր գնում, լավ ապրում էր: Էս՝ երևացողը: Չերևացողի մասին իմացողները կիմանան: Հիմա էս ամենը պակասել է, ՀՀԿ-ում դժվարությամբ ձեռք գցած տեղը պիտի պահի՞, թե՞ չէ. բան է, մեկ էլ տեսար՝ Սերժիկ պապան հետ եկավ (էստեղ են ասել՝ հավը երազում կորեկ է տեսնում, չի ուտում, պահում է, որ արթնանա, հետո ուտի, քուրիկ ջան, գնացքը գնացել է, արթնացի):
     Քաղաքականապես՝ դիմազուրկ, խոսքից՝ աղը պակաս, մտքից էլ՝ ազնվությունը: Էս էլ ձեզ՝ սույն տիկինը»:

8566 | 0
Facebook