Խնդրում ենք սպասել...

Միջազգային

35-ամյա Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ ռեկորդներով

17:00, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
35-ամյա Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ ռեկորդներով

Թաիլանդի Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 0 ստացավ։

81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Չինաստանը ներկայացնող անվանի ծանրորդ Լյու Քսյաոջունը։ Նա, պոկելով 171 կգ և հրելով 207 կգ, երկամարտում գրանցեց 378 կգ արդյունք։ Լյուն, չնայած վնասվածքին, կարողացավ նաև 2 ռեկորդ սահմանել՝ հրում վարժությունից և երկամարտից։

Արծաթե մեդալ նվաճեց Չինաստանի մյուս ներկայացուցիչը՝ 21-ամյա Լի Դայինը՝ երկամարտի 377 կգ արդյունքով։

Բրոնզե մեդալակիր դարձավ Կոլումբիան ներկայացնող ծանրորդը՝ երկամարտի 363 կգ արդյունքով։

81 կգ քաշայինների պատվո հարթակը
81 կգ քաշայինների պատվո հարթակը
Անդրանիկ Կարապետյանը՝ պոկում վարժության բրոնզե մեդալակիր
Անդրանիկ Կարապետյանը՝ պոկում վարժության բրոնզե մեդալակիր
81 կգ քաշային կարգի արդյունքները
81 կգ քաշային կարգի արդյունքները
5695 | 0
Facebook