Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նրան պետք է հրապարակային այնպես պատժել, որ նրա ճակատագիրը զսպօղակ լինի ցանկացած քոչվորի համար». Արտակ Գալստյան

23:35, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Նրան պետք է հրապարակային այնպես պատժել, որ նրա ճակատագիրը զսպօղակ լինի ցանկացած քոչվորի համար». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչվորները միշտ հեռանում են, իսկ մերը դեռ խոսում է:

2018-ին մերժեցինք դարի ամենաանկարող ոճրագործ քոչվորին:
     Քոչվորի, որ իր ճղճիմ գոյության ընթացքում թաթախվեց ընկերների արյան մեջ, հանձնեց հայոց հողերը, թալանեց երկիրը և վերջապես դավաճանեց հենց իր քոչվոր թիմին:
     Քոչվորի կյանքը կարելի է բնորոշել երկու բառով՝ կես դարից ավել խայտառակություն:
     Այսօր քոչվորը դեռ խոսում է, նույնիսկ իրեն թույլ է տալիս իր ազգադավ շուրթերից արտաբերել Նժդեհի անունը և պղծել նրա բառերը:
     Ամբողջ կյանքն ազգային արժեքներից զուրկ քոչվորն այսօր խոսում է ազգային և ընտանեկան արժեքներից: Նրան թվում է, թե Ռ.Քոչարյանին փուռը տալով ինքն իրագործել է լուրջ շախմատային պարտիա և այլևս իր ողորմելի գոյությանը ոչինչ չի սպառնում:
     Այս ոչնչությունը, որը հանուն փողի ուրացավ այն ամենն ինչ հնարավոր էր, այսօր համարձակվում է դիմել մի ժողովրդի, որին ունեզրկել, դավաճանել և խոշտանգել է 30 տարի:
     Այսօր այս քոչվորը իրեն թույլ է տալիս խոսել ջրբաժաններից, առանց հասկանալու, որ բնիկ ազգաբնակչության և քոչվորի մեջ ջրբաժանը դա ի ծնե է:
     Քոչվորը, ի տարբերություն բնիկ ազգաբնակչության, չունի հայրենիք, տարածք որի հետ կապված է արմատներով, չունի սրբություններ, արժեքներ, նրա ճանապարհը թալանն է, գործունեությունը՝ ավերածությունները և սպանությունները:
     Քոչվորի խոսքը չունի արժեք, որովհետև խոսքն արժեք ունի, երբ այն արտաբերում է արժեքներ ունեցողը:
     Քոչվորները միշտ հեռանում են, իսկ մերը դեռ ծպտված ապրում է մեր երկրում:
     Երեկ նա իր շնորհավորանքով պղծեց մեր Անկախության տոնը, իր այցելությամբ պղծեց մեր հերոսների շիրիմները: Ես, միանշանակ, ընդունում եմ, որ Հայաստանը պետք է դառնա իրավական երկիր և բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով:
     Բայց այս դրույթը չի կարող վերաբերվել այն դեպքերին, երբ ազգը կռվում է քոչվորների դեմ:
     Այս իրավիճակը արտակարգ է՝ պատերազմական:
     Նույնիսկ ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում, որ պատերազմի ժամանակ սահմանափակվում են մարդու ազատությունները, հանուն Հայրենիքի փրկության:
     Իսկ մեր մերժված քոչվորները մարդիկ չեն և նրանք չեն կարող ունենալ իրավունքներ:
     Նրանք թշնամի են, նրանք այստեղ են, որ թալանեն և սպանեն: Նրանց դեմ պետք է գործեն պատերազմի օրենքները: Նրանց պետք է դատեն ոչ թե դատարանները, այլ ռազմական տրիբունալները:
     Իսկ գլխավոր՝ ամուլ քոչվորին դատել պետք չէ. նրա մեղքը բացահայտ է, հանրահայտ փաստ:
     Նրան պետք է հրապարակային այնպես պատժել, որ նրա ճակատագիրը զսպօղակ լինի ցանկացած քոչվորի համար, որի մտքով երբևիցէ կանցնի հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա»:

6820 | 0
Facebook