Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը, հնարավոր է, հեռացվի Տոկիոյի օլիմպիական խաղերից

13:50, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը, հնարավոր է, հեռացվի Տոկիոյի օլիմպիական խաղերից

Ռուսաստանը կարող է հեռացվել Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերից, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։ Նման որոշումը կապված է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումների հետ։ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, տվյալներ ունի, որ Մոսկվայում թաքցրել են ռուս մարզիկների կողմից արգելված դեղամիջոցների համակարգված կիրառումը։

WADA-ի փորձագետների զեկույցը կներկայացվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին: Եթե Մոսկվայի լաբորատորիայի խախտումներն ապացուցվեն, ապա Ռուսաստանը կհեռացվի Տոկիոյի օլիմպիական խաղերից։

9427 | 0
Facebook