Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Արարատի մարզում ընկերոջ բանակի քեֆի օրն ավտովթարից տուժած 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

13:25, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
Արարատի մարզում ընկերոջ բանակի քեֆի օրն ավտովթարից տուժած 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Արարատի մարզի բնակիչ 18- ամյա Վ. Հ-ն:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթարկվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության:

Նշենք, որ հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության էին հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն ստանալուց հետո տեղափոխվել էր Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

| | |
3607 | 0
Facebook
COMMENT.am