Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եկել ես այստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես». Հովհաննես Գալստյան

14:05, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Եկել ես այստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսե՛ք, թե ով է խոսում բաժանարար գծեր քաշելու անթույլատրելիությունից:
     Մարդ, ում ամբողջ կյանքի իմաստը եղել է բաժանարար գծեր քաշելը: Ով նույնիսկ պատերազմի մասնակիցներին բաժանում էր յուրայինների և օտարների: Ով տասնամյակներով պարգևատրում էր անարժաններին և միայն իշխանություններին քննադատելու պատճառով անտեսում և շատ ժամանակ նաև հետապնդումների էր ենթարկում շատ արժանավոր տղաների:

Եվ հենց Անկախության օրն իրեն իրավունք է վերապահում խոսել բաժանարար գծեից: Նման դեպքերում մեծ դասականը կասեր՝ եկել ես այստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես...»:

10405 | 0
Facebook