Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

23:35, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում:
     Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին:
     Անչափ հպարտ եմ ու պարտավորված, որ ծնվել եմ Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում:
     Շնորհավորում եմ բոլոր այն ՀՀ հպարտ քաղաքացիներին, ովքեր բարձր են պահում Հայաստանի պատիվը արտերկրում, ովքեր ստեղծագործում ու արարում են Հայաստանում ու ում աշխատանքի մասին այդպես էլ չենք լսում:
     Շնորհավոր տոնդ, իմ արդեն 28 տարի անկախ ու ինքնիշխան Հայաստան»:

12152 | 1
Facebook