Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է աշխարհի առաջնությունում Իզաբելլա Յայլյանի արդյունքը

19:40, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի է աշխարհի առաջնությունում Իզաբելլա Յայլյանի արդյունքը

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։ Մեր հավաքականից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։

B ենթախմբում հանդես եկած մեր մարզուհին, պոկելով 92 կգ և հրելով 110 կգ, երկամարտի 202 կգ արդյունքով, B ենթախմբում զբաղեցրեց 6-րդ տեղը։

Ավելի ուշ կայացավ A ենթախմբի մրցումը։ Վերջնական արդյունքում Յայլյանը զբաղեցրեց 14-րդ տեղը՝ վաստակելով Տոկիո-2020 օլիմպիական խաղերի վարկանշային միավորներ։

Հայտնի է աշխարհի առաջնությունում Իզաբելլա Յայլյանի արդյունքը
Հայտնի է աշխարհի առաջնությունում Իզաբելլա Յայլյանի արդյունքը
4900 | 0
Facebook