Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն է». Զոհրաբ Մնացականյան

15:25, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
«Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն է». Զոհրաբ Մնացականյան

«Ես Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունեմ, համամիտ եմ: Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, և սա շատ մարդասիրական է: Նրանք հանցագործություն չեն գործել, չեն գործել մի հանցանք, որը նրանց դուրս հանի մարդասիրական դաշտից, և այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն է»,- սեպտեմբերի 23-ին լրագրոների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված Արա և Կարեն Ղազարյանների՝ ՀՀ վերադարձնելու հարցին:

Զ. Մնացականյանը նշեց, որ այդ հարցն, անշուշտ, քննարկվելու է Ադրբեջանի իր գործընկեր Է. Մամեդյարովի հետ՝ սեպտեմբերի 23-ին նախանշված հանդիպմանը: Ինչ վեաբերում է այդ հարցով ավելի բարձր՝ ղեկավարների մակարդակով հանդիպմանը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհուրդ տվեց չշտապել, այժմ իրենք կենտրոնացած են առաջիկա հանդիպման վրա:

«Դրանից հետո կկարողանանք տեսնել հաջորդ քայլը: Հիմա եթե ասեմ, որ մենք տեսնում ենք հետագա հանդիպումը ղեկավարների մակարդակով, շտապողականություն կլինի»,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ հայկական կողմն աջակցելու է Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերադարձման գործընթացին։

«Սա մաքուր, հումանիտար գործողություն է․․․ Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում։ Եվ դա ճիշտ մոտեցում չէ, առնվազն՝ պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի Հայաստան վերադարձնեմ իմ քաղաքացիներին»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը ադրբեջանական կողմում է 2018 թվականի հուլիսի 15-ից, իսկ ժամկետային զինծառայող, Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ Արայիկ Ղազարյանը՝ այս տարվա օգսոստոսի 12-ից:

| | |
938 | 0
Facebook
COMMENT.am