Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՀԹ-ն Գավառում ներկայացրեց «Իուարշայի սուրը» ներկայացումը

21:20, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
ՊՀԹ-ն Գավառում ներկայացրեց «Իուարշայի սուրը» ներկայացումը

Այս օրերին Գավառում ընթացող «Թատերական Գավառ» փառատոնի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրեց Է. Րաֆֆիի «Իուարշայի սուրը» ներկայացումը:

Մինչ ներկայացման մեկնարկը, ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով նաև ներկայացման բեմադրիչն է, շնորհակալություն հայտնեց Գավառի Լևոն Քալանթարի անվան Դրամատիկական թատրոնին՝ իրենց հյուրընկալելու համար, ապա նշեց. ««Իուարշայի սուրը» ուրարտական առասպել է, ներկայացումն ուղիղ մեկ տարեկան է, այն նվիրվել է Էրեբունի Երևանի 2800 –ամյակին: Թատերասեր հանրությունը կտեսնի շատ էմոցիոնալ, հետաքրքիր սիրո պատմություն»:

Հանդիսատեսը ջերմ ընդունելության արժանացրեց դերասանական խմբին և բարձր ու երկարատև ծափահարություններ նվիրեց նրանց ներկայացման ավարտին:

ՊՀԹ-ի մամուլի ծառայություն

2581 | 1
Facebook