Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

12:40, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 16։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չոբանքարա խճուղու թիվ 3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վահե Թ-ի վարած Mercedes մակնիշի 35 XD 650 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Պետրոս Ջ-ի վարած ВАЗ 2101 մակնիշի 12 ՕՕ 910 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վահե Թ-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Տարոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

3065 | 0
Facebook