Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Պաշտպանության բանակում անցկացվելու են զորախաղեր. ԱՀ ՊՆ

19:35, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Պաշտպանության բանակում անցկացվելու են զորախաղեր. ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անցկացվելու են նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև տեղական և ինքնակառավարման մարմինները:

Անցկացվող զորավարժության նապատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:

Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ:

| | |
1440 | 0
Facebook