Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կեսօրից հետո սպասվում են ուժգին քամիներ

08:35, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Կեսօրից հետո սպասվում են ուժգին քամիներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.00C (1998 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.00C (1985 թ.)
     •Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

6667 | 0
Facebook