Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է 30 տարի ստրկության մեջ պահվող տղամարդ՝ խորհրդային անձնագրով

01:10, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնաբերվել է 30 տարի ստրկության մեջ պահվող տղամարդ՝ խորհրդային անձնագրով

Ռուսաստանի Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունում ծնված 60-ամյա տղամարդն իր կյանքի վերջին մի քանի տասնամյակն անց է կացրել Ղազախստանում՝ աշխատանքային ստրկության մեջ: Ստրկական պայմաններում ապրող Դմիտրի անունով տղամարդու մասին իրավապահներին հայտնել են «Զարգացում» հիմնադրամի աշխատակիցները:

Դմիտրին Խորհրդային Ռուսաստանից Խորհրդային Ղազախստան է մեկնել աշխատելու ու անհետացել է: Հիմա արդեն պարզվել է, որ նա անազատության մեջ է եղել Կոկչետավի շրջանում, ավելի ուշ՝ 11 տարի առաջ, վաճառվել է և տեղափոխվել Ալմաթայի շրջան:

Նրա անձնագիրը դեռ խորհրդային է, առայժմ հայտնի չէ՝ նա կհանձնվի Ռուսաստանին, թե կմնա Ղազախստանում:

Տղամարդը պատմել է, որ իրեն ստիպել են անասնապահությամբ զբաղվել, տննտեսությանը հետևել, հաճախ քաղցած են պահել ու միայն խոստումներ տվել, թե տուն կուղարկեն: Ինքը երբեք փախուստի փորձ չի արել, քանի որ գնալու տեղ չունի ու վախեցել է իր տերերի հաշվեհարդարից:

16329 | 0
Facebook