Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը մեկնում է Նյու Յորք

23:00, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Արսեն Թորոսյանը մեկնում է Նյու Յորք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 69-րդ նստաշրջանից հետո, որը տեղի ունեցավ Կոպենհագենում, մեկնում եմ Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 74-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Առողջապահության համապարփակ հասանելիությանը նվիրված բարձր հանդիպմանը, որտեղ աշխարհի առողջապահական առաջնորդները խոսելու են «Առողջություն բոլորի համար» կարգախոսի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին։

Ներկայացնելու եմ մեր երկրի ձեռքբերումները՝ հատկապես վերջին 1,5 տարվա ընթացքում կատարված էական փոփոխությունները, մոտակա տարիներին սպասվող բարեփոխումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց առերեսվում ենք փոփոխություններ իրականացնելիս»։

3184 | 0
Facebook