Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«ՀՀ-ում ներդրումների համար ամուր հարթակ կստեղծվի». Մատեո Պատրոնե

23:45, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
«ՀՀ-ում ներդրումների համար ամուր հարթակ կստեղծվի». Մատեո Պատրոնե

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման պաշտոնական արարողությանը:
     ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ ներգրավելու է 70 միլիոն եվրո՝ Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար։
     Ըստ այդմ՝ նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիայի, զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծումը։
     Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերովնան ասաց, որ սա կարևոր առաջնահերթություն է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորում տրամադրելու տեսանկյունից։
     ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն նշեց, որ Հայաստանում ներդրումների ամուր հարթակ ստեղծելու նպատակ է հետապնդում։

Մանրամասները՝ տեսանյութում:

| | |
1663 | 0
Facebook