Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարծես՝ հնդկական էժան կինո լինի». Ոսկան Սարգսյան

20:55, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
«Կարծես՝ հնդկական էժան կինո լինի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իր ընդդիմադիր եղած ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից պահանջում էր հանրությանը բացատրել դրանց պատճառները, միգուցե այդ պաշտոնյաները հանցանք են կատարել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել բացատրել գեներալի կոչում ստացած Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկության պատճառները։ Հիմա էլ Մարտի 1-ի գործով մեղադրվող, ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն շնորհել է գեներալի կոչում։ Հայրը հանցագործության մեջ մեղադրվող, որդուն՝ գեներալական ուսադիրներ։ Կարծես՝ հնդկական էժան կինո լինի, սակայն ի տարբերություն հնդկական կինոյի, սա վերաբերում է Հայաստանի պատերազմական իրավիճակին, և ավելի լուրջ մոտեցում է պահանջում»:

7254 | 0
Facebook